• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Այսօր Facebook-ը նշում է իր 8-ամյակը


2004-ի փետրվարի 4-ին գործարկված և ներկայում աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցն այսօր նշում է իր 8-ամյակը, հայտնել են սոցկայքի ներկայացուցիչները:

Facebook-ի պաշտոնական էջում մասնավորապես ասված է. «Այսօր մեր ծննդյան օրն է, և մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ հիասքանչ 8 տարիների համար»:

Ի սկզբանե Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը տվյալ ցանցը ստեղծել էր` որպես Հարվարդի համալսարանի ուսանողներին միմյանց կապող միջոց: Սակայն այսօր Facebook-ը ամբողջ աշխարհում 845 մլն-ից ավելի մարդու է միավորում:

Կկայքը գնահատվում է 80-100 մլրդ դոլար:

Մի շարք երկրներում, ինչպիսիք են Թուրքիան և Չիլին, երկրի օգտատերերի 80 տոկոսը ինտերնետ է մտնում` Facebook-ից օգտվելու համար:

Հայաստանում անցած տարվա տվյալներով կայքից օգտվում է մոտ 250 հազ. մարդ:
 

Tert.am

18
Декабрь
0
1036

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar