• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Այսուհետ ոչ մի կեղծանուն. Չինաստանը պատերազմ է հայտարարել Ինտերնետում անանունությանը

Պեկինը պատերազմ է հայտարարել ինտերնետային անանունությանը: Այժմ բլոգում գրանցվելու համար չինացիները պարտավոր են նշել իրենց իրական տվյալները` անձնագրի համարը, հասցեն, հեռախոսահամարը: 

Իշխանությունները գտնում են, որ նման միջոցները կօգնեն պաշտպանել բնակչությանը մեքենայություններից ու սփամերից: Սակայն բնակիչներից շատերը նոր օրենքից հրճվանք չեն ապրում:

«Իմ բլոգը նվիրված է դիզայնի հարցերին, սակայն նույնիսկ այս ոլորտում մարդ երբեմն ցանկանում է ազատ լինել, ազատորեն արտահայտել այն, ինչ մտածում է: Եվ ինձ դուր չի գալիս, որ ինչ-որ տեղ գրանցված լինի իմ հասցեն, անուն-ազգանունը, հեռախոսահամարը, և ինչ-որ մեկը հասանելիություն ստանա դրանց», - ասել է բլոգեր Վան Պեյը:

Tert.am

18
Декабрь
0
1153

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar