Հայ գրատպության 500-ամյա հոբելյանի շրջանակներում յուրահատուկ ցուցադրությամբ կներկայանա Հայաստանի ազգային պատկերասրահը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, մայիսին կներկայացվի պատկերասրահի գրքարվեստի յուրօրինակ հավաքածուն: «Այն կլինի շատ մեծ եւ հետաքրքիր»,- ասաց նա:
Փարավոն Միրզոյանը նշեց նաեւ, որ իրենց ֆոնդերում պահվում են հինգ հարյուրից ավելի ցուցանմուշներ, սակայն կցուցադրվի շուրջ երկու հարյուր աշխատանք:
Ցուցադրության յուրահատկությունը նրանում է, որ այդ աշխատանքների հիմնական մասը երբեւէ չի ցուցադրվել:
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Մեկնաբանություններ նյութին: 0