«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բահրեյնին ու Բելառուսին ներառել է «Ինտերնետի թշնամիների» նորացված ցանկում:
Այսկերպ, «Ինտերնետի թշնամիների» ցանկում ընդգրկված են Բիրման, Չինաստանը, Կուբան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Վիետնամը` գումարած նոր անդամները, ասվում է կազմակերպության հրապարակած զեկույցում:
«Վտանգավոր գոտում» են հայտնվել Ավստրալիան, Եգիպտոսը, Էրիթրեան, Ֆրանսիան, Մալազիան, Ռուսաստանը, Հարավային Կորեան, Շրի-Լանկան, Թաիլանդը, Թունիսը, Թուրքիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները:
Նոր ցանկը նվիրված է Ինտերնետում խոսքի ազատության միջազգային օրվան:
Մեկնաբանություններ նյութին: 0