Հեռուստատեսությունը պետք է մահանա: Այդ մասին SF MusicTech Summit-ում հայտարարել է BitTorrent –ի հեղինակ Բրեմ Կոենը` ներկայացնելով իր նոր` BitTorrent Live նախագիծը:
Ինչպես փոխանցում է CNews-ը, նոր տեխնոլոգիան թույլ կտա տեսանյութեր ունեցող յուրաքանչյուր անձի լավ որակի հեռարձակում իրականացնել միլիոնավոր մարդկանց համար:
Կոենի խոսքով` մարդկանց դուր է գալիս այն, ինչ դիտում են հեռուստատեսությամբ, սակայն կցանկանային այդ հաղորդումներին մուտք ունենալ ցանցի միջոցով:
«Հեռուստատեսության ֆիզիկական ենթակառուցվածքն անխուսափելիորեն կմնա անցյալում, սակայն հեռուստատեսությունը որպես կոնտենտի օգտագործման տարբերակ, կմնա»,-ընդգծել է գյուտարարը, ավելացնելով. «Իմ նպատակը հեռուստատեսությունը ոչնչացնելն է»:
Մեկնաբանություններ նյութին: 0