• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Բջջային ունեցողների 66%-ը տառապում են նոմոֆոբիայով



Բրիտանական SecurEnvoy ընկերություն փորձագետները պարզել են, որ աշխարհում բջջային հեռախոսներ ունեցող մարդկանց 66%-ը տառապում է նոմոֆոբիայով, տեղեկացնում է The Telegraph-ը:

Նոմոֆոբիան խիստ անհանգստության զգացում հիվանդության տեսակ է, որը բացատրվում է` իբրև խիստ անհանգստության զգացում: Այս ախտորոշմամբ տառապողները վախենում են երկար ժամանակ մնալ առանց իրենց սիրելի հեռախոսի կամ սմարթֆոնի:

Կանանց 70%-ը, իսկ տղամարդկան 61%-ը վախենում են կորցնել իրենց բջջայինները: Նոմոֆոբիայով ավելի շատ տառապում են մինչև 24 տարեկան երիտասարդները:

Հարցմանը մասնակցած հազարավոր մարդկանց 41%-ը խոստովանել են, որ մեկից ավելի բջջային հեռախոս ունեն:

Փորձագետները հավելում են, որ այս հիվանդությունը աճելու միտում ունի: Նրանք հիշեցնում են, որ 2008թ.-ին անցկացված հետազոտության արդյունքում նոմոֆոբիայով տառապում էր հարցվածների միայն 53%-ը:
 

Tert.am


18
Декабрь
0
1023

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar