• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Բնապահպաններն ահազանգում են. էլեկտրոմոբիլներն այնքան էլ անվտանգ չեն

Էլեկտրոմոբիլները մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, որը ենթադրվում էր նաեւ նախկինում: Այդ մասին հայտարարել են Ֆրեյբուրգի Էկոլոգիայի ինստիտուտի փորձագետները, ովքեր հետազոտություն են անցկացրել ԳԴՀ-ի Շրջական միջավայրի նախարարության պատվերով:

NEWSru.com-ը հաղորդում է, որ եթե 2022-ին, ինչպես որ նախատեսված է Գերմանիայում, հաջողվի էլեկտրոմոբիլների թիվը հասցնել մեկ միլիոնի,  ապա գազային գոլորշիների արտանետումները կկրճատվեն 6 տոկոսով: Սակայն եթե շեշտը դրվի առավել արդյունավետ բենզինային շարժիչների կիրառման վրա, ապա հնարավոր կլինի կրճատումները հասցնել մինչեւ 25 տոկոսի, նշում է Avto.ru-ն:

Նրանց կարծիքով, մթնոլորտի վրա բացասական ազդեցությունը հնարավոր կլինի կրճատել, երբ անհրաժեշտ հավելյալ էլեկտրաէներգիան ապահովվի վերամշակված աղբյուրների միջոցով:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1115

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar