• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Բրիտանացի գիտնականները նկարագրել են ապագայի զենքը. հակառակորդի ուղեղի վրա ազդեցություն եւ մտովի աշխատանքների կառավարում

Բրիտանացի գիտնականներն ապագայի զենք են համարել հակառակորդի «հոգեբանական մանիպուլյացիայի» հնարավորությունը,  որը ենթադրում է ազդեցություն մարդկային ուղեղի վրա: Նրանց կարծիքով` ապագայի  պատերազմները կախված կլինեն հենց այդ ոլորտում հաջողություններից:

Գիտնականներն ուսումնասիրել են ռազմական, բժշկության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում զարգացման միտումները եւ պատրաստել զեկույց, որում նշվում է ապագայի զենքի մասին:

Զեկույցում մասնավորապես ասվում է, որ արդեն հիմա մշակվել են  էներգետիկ զենքի նախատիպեր, որի հզոր եւ աչքի համար անտեսանելի ազդակները շարժումների կոորդինացման եւ զինվորականների կողմից իրականությունն ընկալելու խախտումներ են առաջացնում:

Մի շարք լաբորատորիաներում նաեւ հոգեբանական զենքի համակարգերի թեստեր են իրականացվում, որոնք մարդու մոտ վախի եւ անօգնականության զգացողություն են առաջացնում: Միաժամանակ` զինվորականների եւ հրամանտարության մոտ ճնշվում է հաղթանակի եւ անգամ դիմադրության կամքը, գորում է NEWSru.com-ը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
960

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar