Չինաստանի արեւմտյան Ցինհայ նահանգում երկնաքարային անձրեւ է տեղացել: Ամենամեծ երկնաքարը կշռել է 12,5 կիլոգրամ:
Պեկինից ժամանած մասնագետներին ականատեսները պատմել են, որ մինչեւ «քարե անձրեւը» երկնքում մի շարք պայթյուններ են որոտացել, իսկ հարյուրավոր երկնաքարերի «անձրեւն» ուղեկցվել է ծխով եւ ճառագայթումով:
Չնայած նման «ծանրակշիռ» անձրեւին, տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, գրում է «Գազետան»:
Մեկնաբանություններ նյութին: 0