• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Չինաստանում ստեղծվել է բացառապես ռոբոտների կողմից կառավարվող առաջին պահեստը

Չինական ընկերություններից մեկը ստեղծել է աշխարհում առաջին լիարժեք ռոբոտացված պահեստը, որտեղ ամեն ինչ անում են ռոբոտները, և մարդկային գործոնի նվազագույն միջամտություն կա: Ինչպես նշում է Daily Mail-ը, մեքենաները վերցնում են, բարձրացնում ու տեղաշարժում ծանր իրերը: Այդ գործընթացն իրենց հերթին վերահսկում են այլ ռոբոտներ: Դրանք ծառայում են որպես պահեստի օպերացիոն համակարգ ու առանցքային նշանակություն ունեն: «Մտածելու» և «որոշում կայացնելու» գործառույթները վստահված են այս ռոբոտներին, որոնք էլ համապատասխան հրահանգներ են տալիս մյուս մեքենաներին այս կամ այն բանն անելու համար: Նշվում է, որ պահեստը զբաղեցնում է 40.000 քմ մակերես ու գտնվում է Շանհայում: Պահեստում աշխատում է 20 արդյունաբերական ռոբոտ:
18
Декабрь
0
681

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar