• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը չհերքեցին

Փորձարկումը, որի հիման վրա ցանկանում էին կասկածի տակ դնել Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը, ձախողվել է: Այդ մասին հաղորդել են Գրան-Սասսոյի Ատոմային ֆիզիկայի ազգային ինստիտուտի մասնագետները:

Ֆիզիկոսները հանգել են եզրակացության, որ նեյտրինոյի մասնիկների լույսի արագությունը գերազանցող շարժման ցուցանիշները սարքավորումների անսարքության արդյունք են:

Նշենք, որ սենսացիոն բացահայտման մասին առաջին անգամ հաղորդվել է 2011թ.:

Միջազգային ֆիզիկոս-փորձարարների խումբը այն ժամանակ հայտարարել էր, թե Ժնեւում Ատոմային հետազոտությունների եվրոպական կենտրոնից (ՑԵՌՆ) իտալական Գրան-Սասսո լաբորատորիա ուղարկված նեյտրինոն 732 կմ տարածքը անցնում է 60 նանովայրկյան շուտ, քան լույսի հոսքը վակուումի պայմաններում:

Դա ակնհայտորեն հակասում էր Ալբերտ Էյնշտեյնի տեսությանը: Ստացված տվյալները կասկածի տակ են դրել այլ դիզիկոսներ, եւ փորձը կրկնել էին: Եթե արդյունքները հաստատվեին, վերանայման կենթարկվեր ժամանակակից ֆիզիկայի հիմքերը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1307

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar