• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողներն ախտահանիչ սարք են ստեղծել՝ բժիշկներին օգնելու համար

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Արտեմ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (ԱԱԳԼ) գիտաշխատող Վաչիկ Խաչատրյանն ու ընկերներն օր ու գիշեր աշխատելուց հետո ախտահանիչ սարք են ստեղծել, որը, ինչպես իրենք են նշում՝ կօգնի բժիշկներին։ Նրանց փոխանցմամբ՝ սարքը կարելի է տեղադրել հիվանդանոցում ու իրականացնել տարբեր իրերի ախտահանում՝ բժշկական դիմակներ, խալաթներ և այլն։ «Սարքը հավաքել ենք երկուսով՝ ես և ընկերս՝ Հայկ Թամազյանը, ով Ամերիկյան համալսարանի 3-րդ կուրսի ուսանող է։ Մեզ շատ են օգնել նաև ինստիտուտի մյուս գիտաշխատողները։ Ոչ թե կոնկրետ օրինակի, այլ մեր ֆանտազիայի հիման վրա ենք սարքել, սակայն մի շարք հետազոտական աշխատանքներ կատարելուց հետո։ Օրինակ՝ թե ի՞նչ չափի պետք է լինի սարքը, հզորությունը որքա՞ն պետք է լինի, ի՞նչ պարամետրեր պետք է ունենա, և այլն։ UV ախտահանիչ սարքերը նոր չեն, ուղղակի մենք ավելի մեծ տարբերակն ենք սարքել՝ հենց հիվանդանոցներում կիրառելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վաչիկ Խաչատրյանը։ Նա հայտնեց, որ իրենց հետ արդեն կապ են հաստատել Առողջապահության նախարարությունից, եկել են, տեսել, հետաքրքրվել են՝ եթե անհրաժեշտ լինի՝ կարո՞ղ են սարքել, իրենք դրական պատասխան են տվել, իսկ հիմա ավելի մեծ տարբերակի՝ շարժական ախտահանիչ սարքի ուղղությամբ են աշխատում։ Հարցին՝ այս նոր, շարժական ախտահանիչ սարքը ծախսատա՞ր է լինելու, Վաչիկ Խաչատրյանը պատասխանց․ «Բնականաբար, անհրաժեշտ սարքեր դեռ չենք գտնում, որպեսզի հաշվենք, թե ինչքան կարժենա այդպիսի բան սարքելը։ Մեզ UV լամպեր են պետք, Ամերիկայում շատ կան, ուղղակի ձեռք բերելը ժամանակի ու գումարի հարց է։ Շարժական ախտահանիչ սարքը մտածել ենք մեքենայի մեջ հավաքել, բայց շատ հարցեր կան քննարկելու, վերջնական չէ»։
18
Декабрь
0
80

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar