• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Երբ հնարավոր կլինի մարդու թռիչքը Մարս

Քանի որ NASA-ն գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի նորից մարդ ուղարկի Լուսին արդեն 2024 թվականին, չի կարելի բացառել, որ Մարս թռիչքը կարող է մեկնարկել մինչեւ 2033 թվականը: Այս մասին Space News-ի փոխանցմամբ՝ ասել է գործակալության տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը: Հարցին, թե երբ այդ պլանի շրջանակում կարելի կլինի սպասել Մարս մարդու թռիչքին, նա պատասխանել է. «Չեմ բացառում 2033 թվականը»։ Մի քանի տարի Մարսի հետազոտողներն առաջարկել են մարդ ուղարկել այնտեղ հենց 2033-ին, երբ հետագիծը ամենանպաստավորը կլինի։ Բայց 2017 թվականին Գիտատեխնիկական քաղաքականության ինստիտուտի (STPI)՝ Կոնգրեսի համար կազմած զեկույցում ասվում էր, որ մարդու թռիչքը Մարս 2033-ին իրականանալի չէ NASA-ի ներկայիս տեխնոլոգիաների պայմաններում։ «Մենք հայտնաբերեցինք, որ անգամ առանց բյուջեի սահմանափակման նախատեսել ուղեծրային թռիչք դեպի Մարս 2033-ին իրատեսական չէր լինի՝ հաշվի առնելով ընթացիկ եւ հավանական պլանը»,- գրված էր զեկույցում։ Բրայդենսթայնը, ամենայն հավանականությամբ, համաձայն չէ զեկույցի հեղինակների որոշ փաստարկների հետ։ «Ես կարծում եմ, որ այդ զեկույցում որոշ ենթադրություններ կային, որոնց հետ բոլորը չէ, որ կհամաձայնեն»,- ասել է նա՝ նկատի ունենալով, օրինակ, մակերեսին գտնվելու տեւողությունը։ Նրա կարծիքով՝ 2033-ին Մարս առաքելություն ուղարկելու հնարավորություն գոյություն ունի։ NASA պլաններում դա չկա, բայց գործակալությունը դիտարկում է նման հավանականությունը։
18
Декабрь
0
615

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar