Քեմբրիջի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են, որ երկու թմրանյութերի համատեղման արդյունքում հնարավոր է բուժել քաղցկեղը, տեղեկացնում է իրանական presstv.ir հեռուստաընկերությունը:
Կենդանիների վրա փորձարկման ժամանակ գիտնականներին հաջողվել է շոշափելի արդյունքների հասնել: Մասնավորապես` նշվում է, որ «MRK003» և քիմոթերապիայի ժամանակ օգտագործվող «գեմցիտաբին» տեսակի թմրանյութերի համատեղումը ոչնչացնում է հիվանդ բջիջները:
«Մենք հայտնաբերել ենք, թե ինչու են այս երկու թմրանյութերն այսքան հաջող համատեղվում», - ասել է գիտնական Դեվիդ Թուվեսոնը, նշելով, որ դոմինոյի սկզբունքով դրանք նախ «անջատում» են քաղցկեղի բջիջները, ինչից հետո աստիճանաբար ոչնչացնում:
Գիտնականները նշել են, որ այս յուրահատուկ հայտնագործությունը դեռ պետք է փորձարկվի կլինիկական պայմաններում:
Tert.am
Մեկնաբանություններ նյութին: 0