• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Եվրոպայում կստեղծվի աշխարհում առաջին ռազմական ինտերնետը

Գերմանիայի և Նիդեռլանդների պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել աշխարհում առաջին ռազմական ինտերնետի ստեղծման մասին: Ինչպես հաղորդում է «lenta.ru»-ն, նախագիծը կոչվելու է Tactical Edge Networking (TEN): Այն նախատիպ կդառնա ապագայում ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների ռազմական ցանցերի միավորման համար: TEN-ի գլխավոր գրասենյակը գտնվելու է Գերմանիայի Կոբլենց քաղաքում, իսկ դիզայնի և նախատիպային կենտրոնը տեղակայվելու է Նիդեռլանդների Ամերսֆորտ քաղաքում: Առաջին փուլում՝ TEN-ի օգնությամբ կապ կհաստատվի գերմանական բանակի և Նիդեռլանդների պաշտպանության նախարարության FOXTROT մարտավարական հեռահաղորդակցային ծրագրի միջև: TEN-ի ստեղծումը երկու երկրների համար կարժենա մի քանի միլիոն եվրո: Այդ միջոցները կուղղվեն բանակի համար TEN-ի հետ համատեղելի նոր սարքավորումների ձեռքբերմանը:
18
Декабрь
0
576

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar