• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Facebook-ն ընթերցում է ձեր տեքստային հաղորդագրությունները, YouTube–ը` լուսանկարում ձեր իսկ հեռախոսից. The Sunday Times

«Facebook սոցիալական ցանցից խոստովանել են, որ հնարավորություն ունեն կարդալու սոցիալական ցանցերի հավելվածներ ներբեռնած՝ սմարթֆոն օգտագործողների տեքստային հաղորդագրությունները»,-գրում է ամերիկյան Foxnews.com կայքը՝ վկայակոչելով բրիտանական The Sunday Times պարբերականը:

Պարզվում է, որ Facebook -ն այդ անձնական տվյալներին մատչում ստանում է սեփական տեքստային ծառայության փորձարկումն սկսելիս:

Կայքը հավելում է, որ Facebook –ը «լրտեսելու» հարցում միակը չէ. նկարների փոխանակման Flickr կայքը, ծանոթությունների ցանց Badoo-ն, հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման Yahoo Messenger ծրագիրը ևս մատչում ունեն սմարթֆոն օգտագործողների անձնական տվյալներին, ինչպես օրինակ տեքստային հաղորդագարություններին:

«Դա հաստատում է այն, որ որոշ հավելվածներ նույնիսկ թույլ են տալիս լսել հեռախոսազրույցները, իսկ օրինակ YouTube-ը կարող է մատչում ունենալ սմարթֆոնների տեսախցիկին և կառավարել այն՝ լուսանկարել, կամ տեսագրել»,-ասված է հոդվածում:

«Ձեր անձնական ինֆորմացիան արժեքավոր ապրանք է, և ընկերություններն ամեն ինչ կանեն, հնարավորինս ավելի շատ տեղեկություն «ձեռք գցելու» համար»,- ասել է Privacy International խմբի ներկայացուցիչ Էմմա Դրափերը:

Պարբերականն ընդգծում է, որ սմարթֆոնների միջոցով հնարավոր է հարյուր հազարավոր հավելվածներ ներբեռնել, վիճակագրական տվյալները, սակայն, ցույց են տալիս, որ սմարթֆոն օգտագործողների 70 տոկոսն այս կամ այն հավելվածը ներբեռնելիս ընդհանրապես չի ընթերցում, կամ հազվադեպ է ընթերցում գաղտնիության պայմանները:

 

Tert.am

18
Декабрь
0
987

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar