• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Facebook-ը դեռ չէր հասցրել IPO դուրս գալ, Ամերիկայում արդեն նրա կեղծ բաժնետոմսերն են վաճառքի հանել

Facebook սոցիալական ցանցը հազիվ էր հասցրել հայտարարել բորսայում իր բաժնետոմսերը տեղադրելու մասին, երբ դրանք արդեն սկսեցին վաճառել ճարպիկ ամերիկացիները: Իհարկե, կեղծ բաժնետոմսերը:

Ամերիկյան Վիսկոնսին նահանգի բնակչուհի 46-ամյա Մերիեն Օլեսոնը կարողացել է Facebook ընկերության բաժնետոմսերը վաճառել 75 հազար դոլար ընդհանուր արժեքով:

Օլեսոնը ծանոթներին համոզել է, որ սոցցանցի 1 մլն դոլար արժողությամբ բաժնետոմսերը տնօրինում է շնորհիվ նրա, որ իր դուստրը ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մտերիմն է, եւ բաղձալի բաժնետոմսերը «շահավետ գնով» վաճառել է նրանցից առավել միամիտներին:

Օլեսոնի զոհերի թվում նրա տունը վերանորոգող բանվորն է եղել: Կինը նրան վճարել է 14 հազար դոլարի կեղծ արժեթղթերով: Բացի այդ, միամիտ բանվորը եւս 10 հազար դոլար կանխիկ գումար վճարելով կնոջից լրացուցիչ բաժնետոմսեր է գնել: Բայց ինչ-որ բան է կասկածել, երբ գործարքի վերաբերյալ  իրեն տրամադրված փաստաթղթերում նկատել է «որոշ տարօրինակություններ»:

Օլեսոնը նաեւ մեղադրվում է .Վիսկոնսին նահանգի 66-ամյա բնակչին խաբելու համար, որը նրան 43 հազար դոլարի կտրոն է տրամադրել Facebook-ի «բաժնետոմսերի» դիմաց:

Օլեսոնը խոստացել է նրան փոստով ուղարկել բաժնետոմսերի տնօրինման իրավունքի վկայականը, ինչն, իհարկե, չի արել:  Բացի այդ, ամերիկուհին մեղադրվում է սոցիալական ցանցի 9,9 հազար դոլարի չափով կեղծ բաժնետոմսերը եւս երկու անձանց կեղծիքով վաճառելու համար, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, փետրվարի 1-ին Facebook սոցիալական ցանցը հայտ էր ներկայացրել ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովում իր բաժնետոմսերի հրապարակային տեղակայման համար: Սոցցանցը նախատեսում է բաժնետոմսերը վաճառել 5 մլրդ դոլարով: Որոշ աղբյուրների տվյալներով` այդ գինը կարող է բարձրանալ մինչեւ 10 միլիարդի:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1042

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar