Ճապոնացի ֆիզիկոսները օպտիկական օպերատիվ հիշողություն են ստեղծել, որը ոչ միայն ժամանակակից կիսահաղորդչային հիշողություններից ավելի արագ է, այլև անհամեմատ ավելի էներգախնայող: Գիտնականները նոր հայտնագործության վերաբերյալ հոդված են հրապարակել Nature Photonics ամսագրում:
Դեռևս կիսահաղորդչային օպերատիվ հիշողությունները շարունակում են միակ «արագ» հիշողության տարբերակը լինել, որը լայնորեն կիրառվում է բոլոր տիպի համակարգչային տեխնիկայում: Բացարձակապես բոլոր կիսահաղորդչայինի հետ մրցակցող օպտիկական և ֆերոմագնիսական տեխնոլոգիաները լուրջ թերություններ ունեն, որոնց պատճառով կիրառում չեն ստանում: Դրան խոչընդոտում են բարձր ջերմաարձակումը, չափերի փոքրացման բարդությունը կամ շրջակա պայմանների հանդեպ բարձր զգայունությունը:
Ճապոնիայի Կանագավա քաղաքի հետազոտողները` Կենգո Նոզակիի (Kengo Nozaki) ղեկավարությամբ, ինիդիումի, գալիումի, մկնդեղի և ֆոսֆորի համաձուլվածքից և ֆոտոնային բյուրեղներից գերխնայող օպտիկական հիշողություն են ստեղծել:
Նման եղանակով ստեղծված հիշողությունը չեզոքացնում է գերտաքացման խնդիրը և զգալիորեն բարձրացնում է բջիջներում ինֆորմացիայի պահման կայունությունը: Նման հիշողությունը, առանց արտաքին աջակցման, կարող է տեղեկությունները պահել 10 և ավելի վայրկյան: Այլ տիպի հիշողությունները ինֆորմացիան առաջնային տեսքով պահում են ընդամենը 250 նանովայրկյան: Այլ խոսքերով, ժամանակակից կիսահաղորդչային հիշողության մոդելները 10 մլն անգամ ավելի արագ են կորցնում ստացած ինֆորմացիան:
Բացի այդ, նոր հիշողության բջիջները մեկ բիթ ինֆորմացիայի մշակման համար ընդամենը 25 նանովատ էներգիա են ծախսում: Դա այլ օպտիկական հիշողություններից արդյունավետ է 100 անգամ:
Այս տեխնոլոգիայի հարաբերական դանդաղ արագագործությունը դրա միակ թույլ կողմն է:
Համոզվելով նոր հայտնագործության արդյունավետության մեջ, գիտնականները պարզագույն բջիջ են հավաքել` ընդամենը 4 բիտ ծավալով: Փորձնական սարքավորման աշխատանքը ամբողջովին արդարացրել է ֆիզիկոսների ակնկալիքները:
Tert.am
Մեկնաբանություններ նյութին: 0