• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Գիտնականներն անմահ օրգանիզմ են հայտնաբերել



Բրիտանացի գիտնակաները սենսացիոն բացահայտում են արել, հայտարարելով որ հայտնաբերվել է անմահ կենդանի օրգանիզմը, տեղեկացնում The Telegraph-ը։

Նոթինգհեմի Համալսարանի գիտնականները մի շարք փորձաքննություններից հատո պարզել են, որ լճերում ու խոնավ անտառներում ապրող որդերը կարող են հավերժ ապրել։

Նրանք այն կարծիքին են, որ որդերն ունակ են վերակենդանանալ, նույնիսկ դրանց մարմինը կիսելուց հետո։ Հետազոտության ընթացքում գիտնականները առնվազն 20 հազ որդ են մասնատել և որոշ ժամանակ անց առանձին ամբողջական մարմիններ են դարձել։

Գիտնականները համոզված են՝ այս բացահայտման շնորհիվ նրանց կհաջողվի հասնել մարդու անմահության գաղտնիքին։

Որդերի հավերժության հիմնական գաղտնիքն այն է, որ այս օրգանիզմի ԴՆԹ-ի` տելոմեր անվամբ հայտնի հատվածն, ունակ է հավերժորեն պահպանել իր երկարությունը։

«Մեր հաջորդ նպատակն է առավել մանրամասն ուսումնասիրել անմահ օրգանիզմի կառուցվածքը», - նշել է գիտնական Ազիզ Աբուբաքերը։ 

Tert.am


18
Декабрь
0
1222

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar