• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Գիտնականներն առաջին անգամ ջուր են հայտնաբերել, հնարավոր է՝ բնակելի մոլորակի մթնոլորտում

Գիտնականներն առաջին անգամ ջրի գոլորշու նշաններ են հայտնաբերել K2-18b արտամոլորակի մթնոլորտում, որը գտնվում է իր աստղի, այսպես կոչված, բնակելի գոտում: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA)։ Հայտնագործությունը կատարվել է Hubble ուղեծրային աստղադիտարանի միջոցով: Օգտագործելով այդ աստղադիտակի տվյալները՝ գիտնականները վերլուծել են մոլորակի մթնոլորտի կազմը սպեկտրային անալիզի մեթոդով: Եթե աստղագետների ներկայիս եզրակացությունները հաստատվեն հետագա հետազոտություններով, K2-18b-ն կդառնա առաջին եւ գիտությանը հայտնի միակ մոլորակն Արեգակնային համակարգի սահմաններից դուրս, որի մթնոլորտում ջրի գոլորշի կա, իսկ մեկեւույթին հնարավոր է հեղուկ վիճակում ջրի գոյությունը: K2-18b-ն վերագրվում է Գերերկրների դասին, եւ դրա զանգվածը ութ անգամ մեծ է, քան մեր մոլորակինը, իսկ շառավիղը մեծ է մոտավորապես երկու անգամ: Այն գտնվում է մեզանից 110 լուսային տարվա հեռավորության վրա եւ պտտվում է կարմիր թզուկի շուրջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18
Декабрь
0
552

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar