• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Գիտնականները արյան երկու նոր խումբ են հայտնաբերել



ԱՄՆ-ի Վերմոնտի համալսարանի գիտնականները հեղափոխական բացահայտում են արել: Պարզվում է բացի հայտնի արյան I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը` Լանգերայս և Ջունիոր: Կենսաբանները կարծում են, որ այդ խմբերի հայտնաբերումը որոշ մարդկանց համար համարվում է «կյանքի և մահվան հարց», գրում է Science Daily:

Հետազոտության ղեկավարի խոսքով`արյան փոխներարկման դեպքում անհամատասախանության խնդիրը Լանգերայս և Ջունիոր խմբերի դեպքում հազվադեպ են հանդիպում: Սակայն որոշ էթնիկ խմբեր մեծ վտանգի են ենթարկվում:

«Ավելի քան 50 հազ ճապոնացի ունի բացասական ռեզուսով Ջունիոր , այդ իսկ պատճառով կարող են խնդիրներ առաջանալ արյան փոխպատվաստման և մոր ու պտղի անհամատեղելիության ժամանակ», - նշել է հետազոտության ղեկավարը:

Համագործակցելով ֆրանսիացի և ճապոնացի գործընկերների հետ` մասնագետները էրիտրոցիտների մակերեսին հայտնաբերել են երկու սպիտակուց` ABCB6 և ABCG2, որոնք էլ որոշել են Լանգերայս և Ջունիոր տիպերի արյան խմբերը: 

Մինչ վերջերս հայտնաբերված էր արյան խմբերի համար պատասխանատու 30 սպիտակուց, բայց այժմ դրանց քանակը ավելացել է ևս երկուսով: Նման վերջին բացահայտումը իրականացվել էր 10 տարի առաջ:

«Հայտնաբերված սպիտակուցներից երկուսն էլ կարելի է օգտագործել քաղցկեղի բուժման համար (մասնավորապես կրծքագեղձի)» - նշել է հետազոտության ղեկավարը:

Այնուհետ գիտնականների խումբը գենետիկ թեստեր է անցկացրել, որոնք փաստում են նոր սպիտակուցների կապը` Լանգերայս և Ջունիոր արյան խմբերի ձևավորման հարցում:

Արյան փոխներարակման միջազգային հասարակությունն առանձնացնում է արյան 28 լրացուցիչ խմբեր` Դաֆֆի, Կիդդ, Դիեգո, Լյուտերան և այլն, և այդ ցուցակում մինչ այսօր ըդգրկված չեն եղել Լանգերայսը և Ջունիորը:

Tert.am


18
Декабрь
0
1241

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar