Ճանճերի վրա իրականացրած հետազոտությունները թույլ են տվել բացահայտել այն մուտացիան, որը կրճատում է քնի տևողությունը 2/3 անգամ, մուտացիան նվազեցրել է նաև կյանքի տևողությունը:
Ռոքֆելլերի համալսարանի գիտնական Նիկոլաս Ստավրոպուլոսը վստահ է, որ քունը կենդանիների հիմնական բնազդներից է, չնայած գիտնականները շատ քիչ բան գիտեն դրա մասին, գրում է The Daily Mail-ը:
Մասնագետները հատուկ ուսումնասիրել են «անքնության գենը» 20 հազ ճանճերի վրա: Ինֆրակարմիր լույսի օգնությամբ նրանք հաշվել են, որ «անքնության գենով» ճանճերը օրական 317 րոպե են քնել և ավելի հաճախ արթնացել: Իսկ մյուս խմբի ճանճերը օրական քնել են 927 րոպե:
Գիտնականները նաև հանգել են այն եզրակացության, որ «անքնության գենը» կարող է աշխատել հոմեոստատիկ մեխանիզմների միջոցով: Այդ մեխանիզմները մարմնի վրա ազդում են անկախ օրվա ժամից: Գենը աշխատում է` հատուկ սպիտակուցները տեղափոխելով ուղեղի բջիջներ, հենց այդ սպիտակուցներն էլ պատասխանատու են քնի համար:
Ընդ որում ճանճերի նեյրոններից գենի հեռացումը որոշ չափով փոխել է իրավիճակը: Չնայած ճանճերը վատ են քնել, սակայն երկար են ապրել: Ստացվում է, քնի խանգարումը ոչ միշտ է բացասաբար անդրադառնում կյանքի տևողության վրա:
Tert.am
Մեկնաբանություններ նյութին: 0