• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Գիտնականները հղիությունն ընդհատելու նոր ձև են գտել

Գիտական վերլուծությունները` հրատարակված Reproductive Biology and Endocrinology ամսագրերում, վկայում են այն փաստի մասին, որ ուլտրաձայնի միջոցով հնարավոր է ընդհատել հղիությունը` տեղեկացնում է BBC-ն, նշելով, որ ընդհատման գործընթացը տեղի է ունենում սպերմատազոիդի շարժը կանգնեցնելու միջոցով:

Մեծ Բրիտանիայի Շեֆիլդի համալսարանի գիտնականները վստահեցնում են, որ ձայնային ալիքները կարող են կանգնեցնել սերմնահեղուկի արագությունը դեպի արգանդային խողովակներ:

Սակայն, գիտնականները սա համարում են միայն թեզ, նշելով, որ այն ընդամենը «խոստումանլից հավանականություն» է, և դեռ մի շարք փորձերի անհրաժեշտություն կա:

Այս թեզի մասին առաջին անգամ խոսվել է 1970-ականներին, Հյուսիսային Կառոլինայի համալսարանի գիտաշխատողները:
Այն ժամանակ հայտնաբերվել էր, որ 15 րոպե տևողությամբ ձայնային ալիքների կրկնակի կուրս անցնելուց հետո, սպերմատազոիդների մի մեծ խումբ դանդաղեցնում են իրենց ընթացքն ու դառնում «անպիտան»:

Բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մարդու 1մլ սերմնահեղուկի մեջ կա 15մլն առողջ սպերմատազոիդ:

Գիտնական Ջեյմս Թսուրուտան ասել է. «Դեռ որոշ փորձարկումներ են հարկավոր, որպեսզի, մենք կարողանանք վստահությամբ ասել, որ այս գյուտը մարդու առողջությանը վտանգ չի սպառնում»:
 

Tert.am

18
Декабрь
0
1479

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar