• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Գիտնականները կասկածում են միասեռականության կենսաբանական ծագմանը

Օրերս «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի դերասանուհի Սինտիա Նիքսոնը, հայտարարել է, որ իր դեպքում սեռական կողմնորոշումը գիտակցված քայլ է եղել:

Համասեռականությունը վաղուց է հետաքրքրում հոգեբաններին: Օրինակ, մասնագետների մի խումբ կարծում է, որ սեքսուալության միայն մի մասն է պայմանավորված կենսաբանական բաղադրիչներով, գրում է Discovery News-ը:

Կենսաբանության տեսակետից սեքսուալության համար պատասխանատու են հորմոնների մակարդակը և գենետիկական գործոնները: Չի կարելի բացառել նաև շրջակա միջավայրի ազեցությունը:

Օրինակ 90-ականներին իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ եթե զույգ երեխաներից մեկը միասեռական է, ապա մյուսի միասեռականության հավանականությունը 50 տոկոս է:

Հանովերցի հոգեբան Էլեն Շեքտերը ենթադրում է, որ սեքսուալությունը` կայուն մեծություն չէ: Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց մեծամասնությունն ունի կայուն սեռական կողմնորոշվածություն, սակայն ժամանակի ընթացքում կողմնորոշումը փոխվում է:

Գնահատելիս դժվարություն է ներկայացնում նաև այն, որ սովորաբար սեռական կողմնորոշումը որոշում են վարքագծի միջոցով: Բայց արտասովոր վարքագծի փաստը չի կարող վկայել միասեռականության մասին: Այնուամենայնիվ, հոգեբանի կարծիքով միասեռականությունը չի կարող գիտակցված ընտրություն հանդիսանալ:

Tert.am

18
Декабрь
0
1439

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar