• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Գիտնականները սալմոնելոզը հայտնաբերող և վերացնող լապտեր են ստեղծել



ԱՄՆ-ի Դրեքսելի համալսարանի գիտնականներին հաջողվել է մարդու առողջության համար հիստ վտանգավոր սալմոնելոզ տեսակի բակտերիան հայտնաբերող և ոչնչացնող լապտեր ստեղծել, տեղեկացնում է Fox News-ը։

Ինչպես նշում են գիտնականները` սալմոնելոզը հիմնականում հանդիպում է հում թռչնամսում։ Հետազոտության արդյունքներն ապացուցել են, որ թռչունների մոտ 70 %-ի մոտ առկա է այդ վարակը։

Այժմ, հատուկ լապտերի օգնությամբ հնարավոր է ոչ միայն հայտնաբերել այն, այլև ոչնչացնել։ Միաժամանակ գիտնականները հավաստիացնում են, որ լապտերը ոչ մի կերպ չի ազդում մսի համի և վիտամինների վրա ու նույնիսկ կարող է երկարացնել դրա պիտանելիության ժամկետը։

Նշվում է, որ պլազմային լապտերները չեն արտադրվի բարձր գնի պատճառով։ Սակայն գիտնականներն աշխատում են այդ խնդրի լուծման ուղությամբ։ 

Tert.am


18
Декабрь
0
1155

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar