• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Գիտնականները մարդկության ինտելեկտի աղետալի անկում են կանխատեսել

Բոուլդերի Կոլորադոյի համալսարանի (ԱՄՆ) գիտնականներն ապացուցել են, որ մթնոլորոտում ածխաթթվական գազի պարունակության բարձրացումը կարող է աղետալիորեն ազդել մարդկանց իտելեկտուալ ունակությունների վրա: Այդ մասին հաղորդվում է Phys.org-ի մամուլի տեղեկագրում: Հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես է ածխածնի երկօքսիդի մակարդակի բաձրացումն ազդում երեխաների ուսուցանելիության վրա: Նախորդ գիտափորձերը ցույց են տվել, որ գազի բարձր պարունակությունն իրոք ներգործում է մտավոր ունակությունների վրա, սակայն խնդիրը հեշտությամբ լուծվում է՝ օդափոխելով սենյակը: Միեւնույն ժամանակ անհայտ էր այն ազդեցությունը, որը գործում է մեծ քանակությամբ ածխաթթվական գազ պարունակող թարմ օդը: Մասնագետներն ուսումնասիրել են երկու սցենար: Առաջինում մարդկությունը նավազեցնում է մթնոլորտ արտանետվող ածխաթթվական գազի քանակը, երկրորդում արտանետումները մնում են նախկին մակարդակի վրա: Պարզվել է, որ աշակերտների կոգնիտիվ ունակությունները նվազում են ցանկացած դեպքում: Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ լավագույն տարբերակով մինչեւ 2100 թվականն ինտելեկտի անկումը կկազմի 25 տոկոս, վատագույն տարբերակով՝ 50 տոկոս:
18
Декабрь
0
624

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar