• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Գիտնականը խոստացել է մինչեւ աշուն համբուրգեր աճեցնել անոթում



Հոլանդացի  պրոֆեսորը լաբորատոր պայմաններում աճեցրել է 2 սմ երկարությամբ, 1 սմ լայնությամբ եւ մոտավորապես 1 մմ հաստությամբ կենդանու մկանային հյուսվածքի մի փոքրիկ կտոր: Նմուշը ներկայացվել է փետրվարի 19-ին Վանքուվերում կայացած Հանուն գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի (AAAS)  ամենամյա հանդիպման ժամանակ:

Մաաստրիխտսկի համալսարանի պրոֆեսոր Մարկ Փոստն առաջին անգամ աշխարհում լաբորատորիայում աճեցրել է խոզի կմախքային մկանների հատված, դա եղել է 2009 թվականին: Այժմ Մարկը հաջող կերպով կրկնել է այդ փորձը, սակայն կովի վերցված կենսանյութով:

Դրանով գիտնականը մոտեցել է սինթետիկ տավարի մսի ստեղծմանը` անոթային  համբուրգերի գլխավոր բաղադրիչին, որը Փոստը խոստանում է ստեղծել մինչեւ այս տարվա աշուն:

Գիտնականը նույնիսկ խոհարար է ընտրել իր ստեղծած արհեստական միսը պատրաստելու  համար. այդ պատասխանատու գործը նա կվստահի բրիտանացի խոհարար Հեսթոն Բլյումենտալին, որին խոհարարական ոլորտի ալքիմիկոս են անվանում:

Ենթադրվում է, որ լիարժեք չափի համբուրգեր ստեղծելու համար 3 սմ երկարությամբ, 1,5 սմ լայնությամբ եւ 0.5 մմ հաստությամբ  գրեթե  3000 շերտ մկանային հյուսվածք կպահանջվի: Ամեն մի շերտ արտադրելը կտեւի վեց շաբաթ: Արհեստական մսից առաջին համբուրգերը կարժենա շուրջ 250 հազար եվրո, գրում է «Ռոսբալտը»:


Լուրեր Հայաստանից - NEWS.am


18
Декабрь
0
1017

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar