Աշխարհահռչակ Google ընկերությունն իր Chrome դիտարկիչում ավելացնելու է Do Not Track (չհետևել) կոճակը, տեղեկացնում է Bloomberg-ը։
Այս ֆունկցիայի շնորհիվ Google Chrome-ն էլ ավելի պաշտպանված կլինի, քանի որ սահմանափակվում է օգտագիրոջ` համացանցում իրականացված գործողություններին հետևելու հնարավորությունը։
Ընկերության ղեկավարներն այս քայլով աջակցում են ԱՄՆ-ի իշխանությունների կողմից մշակված համացանցից օգտվողների պաշտպանվածության ավելացման նախաձեռնությանը։
Նշենք, որ բացի Google-ից նմանատիկ նախաձեռնությամբ հանդես են եկել նաև Internet Explorer և Firefox ծրագրերն արտադրող ընկերությունները։
Tert.am
Մեկնաբանություններ նյութին: 0