Equinix ընկերության ներկայացուցիչ Քրիս Շարլի խոսքերով` Google-ը, որն ընկերությունից հաշվողական հզորություններ է վարձակալում, այնքան է անհանգստանում իր տեխնոլոգիաների պահպանմամբ, որ իր սերվերներում անջատել է բոլոր լույսերը, տեղեկացնում է vesti.ru-ն:
Վախենալով գաղափարագողությունից, Google-ն իր աշխատակազմին թույլատրում է մտնել սերվերային տարածքներ միայն լապտերներով և գլխարկներով, ինչպես հանքափորները:
Բոլոր սենյակները, որտեղ գտնվում են սերվերները զինված են տեսահսկման սարքերով, ինչպես նաև` հատուկ սկաներներով, որոնք ստուգում են այցելուների ձեռքի ափը:
Շարլի խոսքերով` Google-ի վարած զգույշ մարտավարության մեջ որևէ զարմանալի բան չկա, քանի որ այն համարվում է աշխարհի ամենահզոր համացանցային ընկերություններից մեկը:
Tert.am
Մեկնաբանություններ նյութին: 0