Աշխարհահռչակ Google ընկերությունն այժմ հասանելի կլինի նաև կաբելային հեռուստատեսությամբ, տեղեկացնում է The Wall street Journal-ը:
Նախնական փորձարկումը տեղի կունենա ԱՄՆ-ի Միսոուրի նահանգի Կանզաս Սիթիում: Կաբելային հեռուստատեսության հետ մեկտեղ փաթեթը կներառի նաև արագընթաց ինտերնետ:
Նշվում է, եթե փորձարկումը հաջող ընթանա, Միսոուրի նահանգում կաբելային հեռուստաընկերությունների միջև մեծ մրցակցություն է սպասվում:
Tert.am
Մեկնաբանություններ նյութին: 0