Google Inc. Ինտերնետ-հսկան առաջիկա մի քանի ամիսների ընթացքում փոփոխություններ կանի վեբ-որոնման համակարգում: The Wall Street Journal թերթի տվյալներով, փոփոխությունները թույլ կտան օգտվողներին ավելի շատ փաստեր եւ ուղիղ պատասխաններ ստանալ իրենց հարցումներին:
Google-ը չի հրաժարվում առանցքային բառերի որոնման համակարգից: Խոսքն, ավելի շուտ, համարժեք տարբերակների արտացոլումն է լինելու սեմանտիկ որոնման համակարգի ներդրման միջոցով, որը հիմնված է բառի արդիական նշանակության ըմբռնման գործընթացի վրա, գրում է «Ինտերֆաքսը»:
Սեմանտիկ որոնումը կարող է տարբեր բառեր ասոցացնել իրար, օրինակ ընկերության (Google-ի) անվանումը իր հիմնադիրների անվան (Լարրի Փեյջի եւ Սերգեյ Բրինի) հետ:
Մեկնաբանություններ նյութին: 0