• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Google-ը, Yahoo-ն, Facebook-ը, AOL-ը եւ Microsoft-ը միավորվում են սփամի եւ ֆիշինգի դեմ պայքարելու համար

Համաշխարհային բարձրտեխնոլոգիական ընկերությունները, այդ թվում Google-ը, Yahoo-ն, Facebook-ը, AOL-ը եւ Microsoft-ը միավորվում են փոստային սփամի եւ կիբերխաբեբայության տեսակներից մեկի` ֆիշինգի դեմ պայքարելու համար, որի նպատակն օգտվողների գաղտնի տվյալներին հասանելիություն ստանալն է:

Ֆիշինգի կամ հայտնի բրենդների անուններից էլեկտրոնային հասցեներին մասսայական ուղարկվող նամակների կամ սոցցանցերում անձնական նամակների օգնությամբ խաբեբաներն օգտվողներին դրդում են հայտնել իրենց աքաունթների եւ բանկային հաշվեհամարների տվյալները:

Ընկերությունների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ փոստային սփամի եւ կիբերխաբեության դեմ պայքարելու համար նրանք ստեղծելու են աշխատախումբ, որն զբաղվելու է իսկական էլեկտրոնային նամակների ընդհանուր կայուն ձեւերի վերամշակմամբ: Այդ խմբի մեջ կներառվեն խոշոր համաշխարհային  հետեւյալ փոստային ծառայությունները` AOL, Gmail, HotМail, YahooMail, Facebook եւ LinkedIn սոցիալական ցանցերը, ինչպես նաեւ PayPal վճարային համակարգը եւ ԱՄՆ-ի խոշորագույն Bank of America բանկը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

DMARC.org բաց նախագծի շրջանակներում, որին կարող են նոր մասնակիցներ միանալ, կմշակվի եւ կամրագրվի մի արձանագրություն, որը հնարավորություն կտա որոշելու` նամակը եկել է իսկապես գոյություն ունեցող ընկերությունից, թե այն պարունակում է վտանգավոր հղումներ: Իրենց հերթին խոշոր ընկերությունները մեծաքանակ նամակներ ուղարկելու հնարավորություն կստանան, որոնք կհասնեն տերերին, այլ ոչ թե կհայտնվեն  «սփամ» նշումով «զամբյուղում», հայտնում է clerc.ru-ն:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1181

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar