Ավստրալացի գիտնականները հայտնաբերել են մոլորակի ամենահին կենդանի օրգանիզմը, որը գոյություն ունի 200 հազ. տարի: Խոսքը ծովային ջրիմուռի հատուկ տեսակի` Posidonia oceanica-ի մասին է, որը Միջերկրական ծովում է լինում:
Այդ ջրիմուռը բազմանում է կլոնավորման միջոցով: Վերլուծելով Posidonia oceanic-ի ԴՆԹ-ն, Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականների խումբը դրանց բազմացման մոտ 40 արեալ է սահմանել: Նրանք տարածված են 3,5 հազ. կմ` Իսպանիայի արեւելյան ափից մինչեւ Կիպրոս:
Ըստ գնահատականների` այդ օրգանիզմների անընդմեջ գոյության նավազագույն ժամկետը 80 հազ. տարի է, առավելագույն ժամկետը` ավելի քան 200 հազ. տարի:
Զարմանք է առաջացնում այն փաստը, որ գիտնականների կարծիքով անսեռ բազմացումը չի կարող անվերջ երկար շարունակվել` գեների պատճենման ընթացքում ժամանակի հետ կուտակվող սխալների պատճառով: Սակայն վերջին հետզոտությունները մարտահրավեր են նետում այդ տեսությանը:
Ավելի վաղ մոլորակի ամենաերկարակյաց օրգանիզմ էր համարվում Lomatia tasmanica տեսակի թուփը, որը նույնպես բազմանում է կլոնավորման միջոցով, գրում է NEWSru.com-ը:
Մեկնաբանություններ նյութին: 0