Սինգապուրցի գիտնականները նոր հայտնագործության հեղինակ են դարձել, ստեղծելով մարդկային համբույրը փոխանցող ռոբոտ` տեղեկացնում է News.au ավստրալական կայքը:
Ռոբոտ Kissinger-ն արտաքնապես նման է խոզի: Այն անլար է ու համակարգչից օգտվողներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն տեսնել ընկերոջ համբուրը, ալև զգալ այն:
Ռոբոտի զգայուն սենսորային դաշտը նույնությամբ և նույն վայրկյանին փոխանցում է մարդու համբուրը:
Հուման Սամանին` գյուտի հեղինակը, ասել է, որ այս հայտնագործությունը հատկապես կօգնի Skype-ից կամ նմանատիպ կայքերից օգտվողներին:
«Երբ համացանցում շփվում ես ընկերուհուդ կամ ընկերոջդ հետ, հաճելի է, երբ տեսնում ես նրան, սակայն կրկնակի հաճելի է, երբ նաև զգում ես նրան», - ասել է Սամանին:
Tert.am
Մեկնաբանություններ նյութին: 0