• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հայ գիտնականը մասնակցել է եվրոպական արբանյակի արձակմանը



Փետրվարի 13-ին,  Գվիանայի տիեզերական կենտրոնից’ Կուրու (Kourou), Եվրոպական տիեզերական գործակալությունն արձակել է LARES  (LAser Relativity Satellite) արբանյակը: Տիեզերագիտության և  աստղաֆիզիկայի կենտրոն, Ալիխանյանի անվ.ազգային լաբորատորիայից պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը` որպես LARES–ի գիտական 4-հոգիանոց  խմբի անդամ, մասնակցում էր արձակմանը առնչվող միջոցառումներին Կուրույում:  Արձակումը իրականացվել է VEGA եռաստիճան, նոր կրող հրթիռի առաջին թռիչքի միջոցով` այդպիսով շարունակելով Ariane հրթիռների արձակումները:

Նշենք, որ LARES-ը  հետազոտելու է գրավիտացիոն դաշտի հիմնարար հատկությունները’  Ալբերտ Այնշտայնի Ընդհանուր հարաբերականության տեսության կանխատեսած Լենզե-Թիրինգի երևույթը առ այսօր անհասանելի’ մի քանի տոկոս ճշտությամբ, ինչը կարևոր է ֆիզիկական հիմնարար սկզբունքների սահմանների ի հայտ բերման, մութ էներգիայի, մութ նյութի, նաև աստղաֆիզիկական երևույթների, գալակտիկաների միջուկներից արտավիժող շիթերի, բնույթի մեկնաբանման համար:

 

 


Լուրեր Հայաստանից - NEWS.am


18
Декабрь
0
1021

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar