• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հայաստանն անդամակցել է Intel գիտատեխնիկական փառատոնին

Հայաստանի ավագ դպրոցներում սովորող աշակերտներն այս տարի հնարավորություն կունենան իրենց նորարարական գաղափարները ներկայացնել Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնում (Intel International Science and Engineering Fair): ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում նշել են, որ փառատոնի շրջանակում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է $ 5 մլն: «Մեր նպատակն է գիտությունը վերադարձնել ուսումնական հաստատություններ, որպեսզի մեր երիտասարդները վաղ տարիքից սովորեն հետազոտել ու ստեղծել նորը, եւ այս առումով Հայաստանի մասնակցությունը Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին մի մեծ քայլ առաջ է»,- ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Հայ պատանիները պետք է ներկայացնեն իրենց հետազոտական ծրագրերը, որոնք կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան գնահատում։ Այս փուլը հաղթահարած մասնակիցներն արդեն 2020-ին հնարավորություն կունենան մասնակցելու Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին: Փառատոնի մասնակիցները մրցում են 22 բնագավառում, որոնց շարքում են մաթեմատիկան, ֆիզիկան, աստղագիտությունը, կենսաքիմիան, ռոբոտիկան եւ այլն: Մրցույթի առաջին տեղը գրաված ծրագիրն արժանանում է Gordon Moore Award մրցանակին՝ ստանալով $ 75 000: Մրցույթում սահմանված է նաեւ երկու մրցանակ, յուրաքանչյուրը՝ $ 50 000 պարգեւով։ Առանձին բնագավառներում նախատեսված են նաեւ այլ մրցանակային տեղեր՝ համապատասխանաբար $ 3000, $ 1500, $ 1000 եւ $ 500 պարգեւներով։
18
Декабрь
0
621

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar