• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հայաստանում քաղցկեղի բուժման դեղամիջո՞ց են գտել

«Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը իրականացնում է ռադիոակտիվ նյութերի կիրառմամբ գիտահետազոտական աշխատանքներ: Նպատակը` կենդանի օրգանիզմների վրա ցածր ակտիվությամբ ռադիոակտիվ նյութերի ազդեցության ուսումնասիրությունն է: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:

Քանի որ ռադիոակտիվ նյութերի ներմուծման համար հարկավոր է կառավարության թույլտվությունը, կոմիտեն կառավարության մարտի 1-ի նիստի հաստատմանն է ներկայացրել որոշման նախագիծ` նշված կենտրոնին 1 տարով լիցենզիա տրամադրելու մասին; 

Կենտրոնի հիմնադիր, պրոֆեսոր Սեներիկ Հայրապետյանը NEWS.am-ին հետ զրույցում ասաց, որ ռադիոակտիվ փորձաքննություններն ացկացվում են առնետների եւ մկների վրա` քաղցկեղի եւ նյարդային հիվանդությունների բուժման համար դեղամիջոց հայտնաբերելու համար: Աշխատանքներն իրականացվում են պետպատվերի շրջանակներում, արդեն մոտ 30 տարի: Ըստ Ս. Հայրապետյանի` հետազոտություններն արդեն իսկ ավարտական փուլում են, ինչի մասին առաջիկայում հանրությանը կտեղեկացնեն ավելի մանրամասն:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1207

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar