• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հայկական գրատպությունը 500 տարեկան է

Օրերս Երևանի Ա. Միկոյանի անվան հ.166 դպրոցի գրադարանում կազմակերպվեց հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտին նվիրված ցուցադրություն, որտեղ ներկայացված էր նրա 1512-13թթ. հրատարակած գրքերի օրինակները` «Պարզատումարը», «Ուրբաթագիրքը» և մյուսները:

Պատմության դասերը, հատկապես 7-րդ դասարանների, անց են կացվում գրադարանում, որը հնարավորություն է տալիս պատմության ուսուցիչ Գայանե Մարտիրոսյանին ավելի խորն ու արդյունավետ դարձնել հայ միջնադարյան մշակույթի գիտության բաժնի ուսուցումը: Երեխաները մեծ հետաքրքրությամբ են ուսումնասիրում «Սուրբ Ղազարի գանձերը», հայ պատմիչների գրքերն ու նամակները:

Ի դեպ պետք է նշել, որ դպրոցում իրականցվում է գրատպության 500 ամյակին նվիրված միջոցառումների շարք և դրանց մեջ հիշատակելի է հատկապես թատերական խմբակի կողմից նախապատրաստվող «Գիրք Գրոց» վերնագիրը կրող ցերեկույթը /ղեկավար` հայոց լ. և գրականության ուսուցչուհի Շուշանիկ Պապիկյան/: Այն տեղի կունենա փետրվարի 22-ին, ժամը 1400-ին: Դպրոցի աշակերտական խորհուրդը սիրով հրավիրում է ցանկացողներին ներկա գտնվելու այդ միջոցառմանը:

Լ. Կարապետյան
Ա.Միկոյանի անվան հ. 166 հիմնական դպրոցի փոխտնօրեն

18
Декабрь
0
1062

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar