• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հայտնի են կլիմայական աղետի իրական մասշտաբները

Կլիմայի փոփոխության հարցերով Միջկառավարական հանձնաժողովի զեկույցում նշվել է սպասվող կլիմայական աղետալի իրական ծավալը: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Ըստ գիտնականների կանխատեսումների, մինչև 2050 թվականը գլոբալ տաքացումը կվտանգի Երկրի ավելի քան մեկ միլիարդ բնակչի՝ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմամբ: Կլիմատոլոգները պնդում են, որ մարդկությանն այլևս չի հաջողվի կանգնեցնել սառցադաշտերի հալումը: Կմահանան կամ զգալիորեն կնվազեն նաև ծովային կենդանիների պոպուլյացիաները: Փոթորիկների ուժեղացումը և համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը պատճառ կդառնան կղզիների ջրհեղեղի և փոթորիկների ուժեղացմանը: Իսկ եթե չնվազեցվեն ջերմոցային գազերի արտանետումները, ծովի մակարդակը կարող է բարձրանալ մի քանի մետրով, ինչը տարեկան մի քանի տրիլիոն դոլարի վնաս կհասցնի, կդառնա միլիոնավոր մարդկանց արտագաղթի պատճառ և կվնասի միլիարդավոր մարդկանց: Ենթադրվում է, որ համաշխարհային օվկիանոսների մակարդակը կբարձրանա 61-110 սանտիմետրով, իսկ 2300-ին կարող է հասնել չորս մետրի:
18
Декабрь
0
566

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar