• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


ՀԴԲ-ն վերահսկողության տակ է վերցնում Twitter-ը եւ Facebook-ը



ՀԴԲ-ն հազարավոր աշխատակիցներ է վարձել սոցիալական ցանցերի դիտարկման արդյունավետ միջոց գտնելու համար, որպեսզի ժամանակին նկատի ԱՄՆ անվտանգությանը սպառնացող պոտենցիալ վտանգը: Նրանք փորձում են հայտնաբերել ահաբեկչական պայմանավորվածությունները եւ կանխատեսել «Արաբական գարուն» հիշեցնող աշխարհաքաղաքական ցնցումները:

Ավելին, ՀԴԲ-ն ծրագիր է մշակում, որը կվերահսկի սոցիալական մեդիաները, ընդ որում` առավել քիչ ծախսեր կպահանջի:

Պենտագոնի հետ համատեղ, բյուրոն նաեւ հայտ է ուղարկել պոտենցիալ արտադրողներին, որոնք կարող են թվային սարք ստեղծել, որը կավտոմատացնի հավանական սպառնալիքների հայտնաբերման գործընթացը` վերլուծելով բլոգների,  Twitter-ի միլիարդավոր հաղորդագրությունները եւ Facebook-յան թարմացումները:

Հայտում ասվում է. «Ծրագիրը պետք է հարկ եղած տեղեկատվությունը բաց աղբյուրներից եւ հետախուզության տվյալներից արագ հավաքելու հնարավորություն ունենա, ինչը ՀԴԲ-ի Ռազմավարական տեղեկատվության եւ կառավարման կենտրոնին թույլ կտա արագ ստուգել, նույնականացնել եւ որոշել ԱՄՆ-ի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող օբյեկտների աշխարհագրական դիրքը»:

Բացի այդ, ՀԴԲ-ն հույս ունի մշակել «կենսակերպի ընդհանուր մատրիցաներ», որոնք հատուկ ծառայությանը թույլ կտան հետեւել օգտվողների ամենօրյա գործունեությանը:

Բնականաբար, առաջարկը հարուցել է Մարդու իրավունքների պաշտպանների անհանգստությունը, շատերը սպասվելիք դիտարկումը գնահատում են իբրեւ «անձնական կյանքի մղձավանջ», հաղորդում է «Գոլոս Ռոսիի»-ն:


Լուրեր Հայաստանից - NEWS.am


18
Декабрь
0
966

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar