• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հետազոտություն. Twitter-ը 25 տոկոս աղբ է պարունակում

Միկրոբլոգների Twitter ծառայությունում արված հաղորդագրությունների շուրջ քառորդ մասը ոչ մի հետաքրքրություն չներկայացնող աղբ է: Այս մասին ասվում է Փիթսբուրգի Կարնեգի-Մելլոն համալսարանի, ինչպես նաեւ Ջիորջիանայի եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտների գիտնականների հետազոտությունների ամփոփման մեջ:

Ինչպես տեղեկացնում է NEWSru.com-ը, տվյալ եզրահանգումն արվել է 21 հազար օգտագործողների ավելի քան 40 հազար հաղորդագրությունների վերլուծության հիման վրա: Եզրահանգումն այնքան էլ անսպասելի չէր. Ամեն օր Twitter-ում 130 մլն հաղորդագրություն է հրապարակվում, որոնց մեծ մասը ոչ ոքի հետաքրքիր չեն:

Ինչպես տեղեկացնում է «Ռոսիյսկայա գազետան», հղում անելով The Daily Telegraph-ին, հաղորդագրությունների միայն 36 տոկոսն են գնահատվել իբրեւ ընթերցման ենթակա, իսկ 25 տոկոս-ը «հիշարժան չեն»: Մնացածներն էլ խորապես անհետաքրքիր էին:

Հիշեցնենք, որ աշխարհում ամենատարածված միկրոբլոգների Twitter ծառայությունում ավելի քան 200 մլն հաշիվ է գրանցված, եւ նրանց թիվը շարունակում է աճել: Կայքից ակտիվորեն օգտվողների թիվը, ովքեր ամիսը գոնե մեկ անգամ այցելում են, 2011թ. վերջին գերազանցել է 100 միլիոնը:

18
Декабрь
0
1052

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar