• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հույների մեծամասնությունը երբեք չի օգտվել ինտերնետից

Եվրամիության երկրների մեջ հույներն ամենաքիչն են օգտվում ինտերնետից:

Համաձայն ԵՄ վիճակագրական ծառայության` Հունաստանը վերջին տեղն է զբաղեցրել ինտերնետային ծանոթությունների քանակով: Պարզվում է` 16-74 տարեկան հույների 45 %-ն իր կյանքի ընթացքում երբեք չի օգտվել համաշխարհային ցանցից:

Ինտերնետի հանդեպ մեծ սեր չունեն նաև Պորտուգալիայում, որտեղ բնակչության 41 %-ը երբեք չի աշխատել ինտերնետով: Ցածր ցուցանիշ ունի նաև Կիպրոսն ու Իտալիան` 38 %, Լեհաստանը`33%, Իսպանիան` 29%, Հունգարիան` 28%:

Իսկ ինտերնետից ամենաշատն օգտվում են Շվեդիայում, որտեղ բնակչության միայն 5 %-ը երբեք ինտերնետ չի օգտագործել: Շվեդիային հաջորդում են Դանիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան և Մեծ Բրիտանիան:

Մասնագետները նշում են, որ որքան շատ են ինտերնետից օգտվողները երկրում, այնքան ավելի զարգացած են դրա տնտեսական ցուցանիշները: 

Tert.am

18
Декабрь
0
1100

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar