Հռոմի պապ Բենեդիկտոս XVI մոտակա ժամանակահատվածում Twitter-ում կբացի իր միկրոբլոգը: Դա նախատեսվում է օգտագործել նրա քարոզներից եւ ուղերձներից հատվածներ ներկայացնելու համար:
Վատիկանում արդեն աշխատանքներ են տարվում բազմաթիվ քարոզների համակարգման ուղղությամբ, որոնք պետք է կազմեն 140 նշան, ինչը հնարավորություն կտա հրապարակել դրանք:
Վատիկանում նշում են, որ հետագայում եւս կկիրառեն ժամանակակից տեխնոլոգիաները եկեղեցական բնույթի տեղեկության տարածման համար, գրում է «Ռոսբալթ»-ը:
Մեկնաբանություններ նյութին: 0