• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Իլոն Մասքի ավտոմեքենան առաջին պտույտն է կատարել Արեգակի շուրջը.

Space X ընկերության հիմնադիր Իլոն Մասքի անձնական հավաքածուից Tesla Roadster ավտոմեքենան՝ ղեկին սկաֆանդր հագած Starman մանիկենը, որը տիեզերք էր դուրս բերվել 2018 թվականի փետրվարին, առաջին պտույտն է կատարել Արեգակի շուրջը: Վկայակոչելով ուղեծրի՝ անցյալ տարի անցկացված հաշվարկները՝ Space.com-ը նշել է, որ ղեկի առջեւ նստած մանեկենով ավտոմեքենան դեռ շատ պտույտներ կկատարի Արեգակի շուրջը, սակայն ի վերջո՝ մոտավորապես 1 մլն տարի անց, կմտնի կա՛մ Վեներայի, կա՛մ Երկրի մթնոլորտ եւ կդադարի գոյություն ունենալ: Շանսերը, որ նա Երկիր կվերադառնա, կազմում են 6 տոկոս, իսկ Վեներայի մթնոլորտ մտնելու հավանականությունը գնահատվում է 2,5 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18
Декабрь
0
544

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar