• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ինտերնետից օգտվողները Հյուսթոնի անվամբ հարյուրավոր դոմեններ են գրանցել

Օգտվողները հարյուրավոր դոմենային անուններ են գրանցել, որոնցում հիշատակվում է երգչուհի Ուիթնի Հյուսթոնի անունը` նրա մահից տառացիորեն մի քանի ժամ անց:

Դոմենային անվանումների մեծամասնությունը մեծ արժեք չեն ներկայացնում, օրինակ` WhitneyHoustondiedat48.com, սակայն գրանցող ընկերությունները կարողացել են դրանց վաճառքից լրացուցիչ գումարներ վաստակել:

Միաժամանակ, դոմենային մի քանի անվանումներ, որոնցում հիշատակվում է Հյուսթոնն, արդեն վաճառվում են աշխարհի խոշորագույն ինտերնետ-աճուրդում` Ebay.com-ում:

Օրինակ, WhitneyHoustonHeartAttack.com դոմենն արժե 21 մլն դոլար, իսկ InMemoryofWhitneyHouston.com-ի համար հարկավոր է վճարել 990 հազար դոլար: Այս մասին տեղեկացնում է Domainnews.com կայքը:

«ՌԻԱ Նովոստին»  նշում է, որ դոմենային անունների վաճառքը լուրջ բիզնես է: Համաձայն Most-expensive.net կայքի վիճակագրության` ներկա պահին ամենաթանկ դոմեններից մեկը Insure.com-ն է: 2009թ. այն վաճառվել էր 16 մլն դոլարով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ուիթնի Հյուսթոնին փետրվարի 12-ի գիշերը մահացած վիճակում գտել էին Բեւերլի Հիլզի հյուրանոցի չորրորդ հարկի համարներից մեկում, որտեղ նա ժամանել էր Grammy մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով: Նրան մահացած էին գտել լոգարանում:

Ենթադրվում է, որ Հյուսթոնը կարող էր լոգանք ընդունելիս կորցնել գիտակցությունը եւ խեղդվել: Երբ երգչուհուն գտել են, նրա գլուխը ջրի տակ է եղել:

ԱՄՆ իշխանությունները նշանավոր երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դիահերձման արդյունքները կհայտարարեն միայն նրա մահվան բոլոր հանգամանքները հետաքննելուց հետո: Դիահերձման արդյունքները հայտնի կդառնան 6-8 շաբաթից:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
980

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar