Այսօր` փետրվարի 3-ի առավոտյան, Իրանը «Նավիդ» («Ավետիս») հնչեղ անվանումով նոր արբանյակ է հաջողությամբ դուրս բերել տիեզերք:
Իրանական տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազելին տեղի Press TV անգլալեզու հեռուստաալիքին պատմել է, որ «ուրախության արբանյակի» ուղեծրի բարձրությունը կկազմի 250-370 կմ:
Ավելի վաղ իրանցի լրագրողներին հայտնի էր դարձել, որ արբանյակի զանգվածը 50կգ է, իսկ նրա առաջադրանքը` Երկրի մակերեւույթի լուսանկարահանումը:
Արեւմուտքը, ավանդույթի համաձայն, անհանգստություն է հայտնել արբանյակի գործարկման կապակցությամբ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Մեկնաբանություններ նյութին: 0