Ժողովները մարդկանց ավելի են բթացնում, քանի որ նրանք կորցնում են մտածելու ունակությունը: Սա է փաստում ժողովից անմիջապես հետո անցկացված IQ թեստի արդյունքները, գրում է The Telegraph-ը:
«Մենք փորձին ներգրավել էինք միևնույն IQ ցուցանիշ ունեցող կամավորների և երբ նրանց բաժանել էինք տարբեր փոքր խմբերի և կրկին թեստ էինք անցկացրել, ի տարբերություն մյուս մասնակիցների նրանց մոտ IQ ցուցանիշը զգալիորեն նվազել էր: Հասարակական կարծիքը զգալի ազդեցություն է ունեցել այդ ամենի վրա»,- մեկնաբանել է հետազոտության ղեկավար Ռիդ Մոնթագը:
Դեռ ավելին, մասնագետների խոսքով, նման իրավիճակներից ավելի շատ տուժում են կանայք: Ընդ որում IQ ցուցանիշի նվազման վրա մեծ դեր է ունենում ոչ թե այլ անձանց արդյունքները, այլ հասարակական կարծիքը:
Գիտնականների կարծիքով այս ամենը պետք է հաշվի առնվի ղեկավարների, տնօրենների կողմից` աշխատանքային գործընթացն այլ կերպ կազմակերպելու համար:
Tert.am
Մեկնաբանություններ նյութին: 0