• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Կենդանու ուղեղի աշխատանքին հետեւել են առանց գանգը բացելու

Այժմ գիտնականները կարող են չսպանել կենդանիներին`նրանց օրգանիզմն ուսումնասիրելու համար: Եթե նախկինում գլխուղեղն ուսումնասիրվում էր`գերբարակ շերտերով կտրատվելուց հետո, ապա այժմ ուղեղի մեջ կարելի է նայել փոքրիկ «պատուհանից»:

Սեբաստյան Բերնինգն աշխատում է Մաքս Պլանկի Միության Կենսաֆիզիկական քիմիայի ինստիտուտու (Գերմանիա): Իր կոլեգաների հետ նա մշակել է տեխնոլոգիա, որով կարողացել է մանրադիտակով հետեւել մկան ուղեղի աշխատանքին:

STED տեխնոլոգիայի շնորհիվ նրանք կարողացել են ստանալ պատկերի դեռեւս չտեսնված ճշտություն` 70 նանոմետր/պիքսել:  Այն հիմնված է նյութի մոլեկուլների գրգռման վրա` լույսի ազդեցության տակ, սակայն ի տարբերություն այլ տեխնոլոգիաների, շրջանցում է սահմանափակումները` կապված լուսային ալիքի երկարության հետ:

Անեստեզիայի տակ մկան գանգում գերփոքր անցք է բացվել, այնուհետեւ այն փակվել բարակ ապակիով: Դա թույլ է տվել գիտնականներին կենդանի ռեժիմով դիտել, թե ինչպես են նյարդային ազդանշանները հասնում գլխուղեղին, գրում է INFOXru-ն:

 


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1175

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar