• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Մադագասկարում աշխարհի ամենափոքր քամելեոնն է հայտնաբերվել



Գերմանացի գիտնականները Մադագասկարում շատ փոքր քամելեոն են հայտնաբերել, որի երկարությունը չի գերազանցում 29 մմ-ն, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Brookesia micra կոչվող նոր տեսակի սողունի բնակության արեալը շատ սահմանափակ է: Հետազոտողները մտավախություն ունեն, որ այդ մողեսների գոյությունը խիստ վտանգված է, և նրանց բնակության տարածք նույնիսկ աննշան ներխուժումը կարող է մեծ սպառնալիք հանդիսանալ:

«Ցերեկային ժամերին նրանք թաքնված են «ներքնակի» տակ, բայց երեկոյան հայտնվում են գետնի մակերեսին, և այդ ժամանակ նրանց հնարավոր է նկատել», - պատմել է հետազոտական խմբի ղեկավար Ֆրենկ Կլոն` բացատրելով, որ Brookesia micra-ն ծառի տերևների վրա է բարձրանում քնելու համար:

Tert.am


18
Декабрь
0
1074

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar