Կիբորգների դարաշրջանը սարերի հետեւում չէ: Մոտ ապագայում մարդիկ իրենց կենսաբանական հիմքը կմիավորեն մեքենաների եւ համակարգչային համակարգերի հետ` աստիճանաբար վերածվելով ունիվերսալ անթրոպոմորֆային ռոբոտների:
Ինչպես տեղեկացնում է «Վոկրուգ սվետա» ամսագիրը, նման եզրակացության են եկել «Global Future 2045» միջազգային կոնգրեսի մասնակիցները, որոնց շարքում եղել են նեյրոկենսաբաններ, ֆուտուրոլոգներ, փիլիսոփաներ, հոգեբաններ եւ այն:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի մաթեմատիկական նեյրոկենսաբանության լաբորատորիայի ղեկավարի կարծիքով` արդեն մոտ ժամանակներում հնարավոր կլինի կայուն կապ հաստատել ուղեղի եւ համակարգչի միջեւ:
Ժամանակակից ռոբոտներն արդեն կարողանում են խոսել, ժպտալ, նույնիսկ աչքով անել, ինչպես մարդի: Նրանց ամենամեծ խնդիրը մարդկային ուղեղի բացակայությունն է: Սակայն մասնագետները վստահ են, որ հեռու չէ այն օրը, երբ հնարավոր կլինի մարդու ուղեղում պահվող ինֆորմացիան հնարավոր կլինի պատճենել, ինչպես համակարգչային սկավառակից: Այդ քայլն էլ կհանգեցնի անմահություն, նշում է «Ռոսբալտը»:
Երբ հարազատ մարմինը «մաշվի», հնարավոր կլինի կյանքը շարունակել արդեն արհեստական մարմնում: Այդուհանդերձ, հիշողությունը եւ սովորույթները կպահպանվեն:
Մեկնաբանություններ նյութին: 0